Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

«Գազպրոմը» նոր պայմաններ է առաջարկել Վրաստանին Հայաստան ռուսական գազի տարանցման վերաբերյալ

«Գազպրոմը» նոր պայմաններ է առաջարկել Վրաստանին Հայաստան ռուսական գազի տարանցման վերաբերյալ
11.01.2017 | 17:57

«Գազպրոմը» Հայաստան ռուսական գազի տարանցման դիմաց վճարման նոր պայմաններ է առաջարկել Վրաստանին, մանրամասնությունները հայտնի կդառնան, երբ հարցը կքննարկվի կառավարության նիստում՝ լրագրողներին ասել է Վրաստանի էներգետիկայի նախագահ Կախա Կալաձեն, որ հունվարի 10-ին «Գազպրոմ-էքսպորտի» ղեկավարության հետ հերթական հանդիպումն է անցկացրել ռուսական գազի տարանցման հարցով: Դա երրորդ հանդիպումն էր վերջին ամսում:


««Գազպրոմն» արել է հետաքրքիր առաջարկություն: Նաև ցանկանում եմ ասել, որ դա վերջին առաջարկությունն է: Հիմնական խոսակցությունը ծավալվել է ֆինանսական վճարման անցնելու շուրջ»,- ասել է Կալաձեն «Իմեդի» հեռուստաընկերության եթերում: Նա նշել է, որ ավելի վաղ «Գազպրոմի» հետ մի քանի հանդիպումներն անարդյունք էին, կողմերի դիրքորոշումները միանգամայն տարբեր էին: Կալաձեն հետաքրքրական է որակել ռուսական ընկերության վերջին առաջարկությունը: «Կարծում եմ` դա հետաքրքիր է: Այն կքննարկենք կառավարությունում և որոշում կընդունենք»,- ասել է Կալաձեն:
«Գազպրոմ-Էքսպորտ»-ի հետ Վրաստանի պայմանագրի ժամկետը, որը վերաբերում է Հայաստան բնական գազի տարանցմանը, լրացել է հունվարի 1-ին:


Վրաստանը որպես գազի տարանցման դիմաց վճար ստանում է Հայաստանին մատակարարվող ռուսական գազի ընդհահուր ծավալի 10 տոկոսը: Փաստաթուղթը ձևակերպվել է 2016-ի ապրիլին՝ վերջին համաձայնագրի ժամկետի լրանալուց երեք ամիս անց: Բանակցությունները ձգձգվել էին, որովհետև «Գազպրոմը» պնդում է տարանցման դիմաց վճարել ոչ թե գազով, այլ փողով: Վրաստանը ռուսական գազ չի գնում 2007-ից, նրա գազի հիմնական մատակարարն Ադրբեջանն է, որը 2016-ի մարտի սկզբին համաձայնել է ավելացնել մատակարարումների ծավալը:

Դիտվել է՝ 1162

Մեկնաբանություններ